Գլխավոր էջ





Կրթության և գիտության միաձուլում՝ կապերի ամրապնդում

Մարտի 28, 2018

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և Տուշայի համալսարանի միջև իրականացվող Erasmus+ KA107 շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի դասախոս և ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի փորձագիտական խմբի ղեկավար Մելինե Բեգլարյանը ս/թ փետրվարի 21-ից մինչև մարտի 9-ը գործնական այցով գտնվել է Տուշայի համալսարանում (Իտալիա): Այցի ընթացքում Մ. Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել Տուշայի համալսարանի Կենսաբանական, ագրոպա­րե­նային և անտառային համակարգերի նորարարության դեպարտամենտի (DIBAF), «Բջջային ու մոլեկուլային սնուցման» լաբորատորիայի (աշխատակիցների հետ: Բջջային ու մոլեկուլային սնուցման լաբորատորիայի ղեկավար պրոֆեսոր Նիկոլո Մերենդինոյի հետ իրականացվել է համատեղ գիտական հոդվածի խմբագրման աշխատանքներ, որը ներկայումս ընդունվել է տպագրման միջազգային ինդեքսավորված ժողովածու:
Մ. Բեգլարյանը Տուշայի համալսարանում մասնակցել է պրոֆեսոր Ն. Մերենդինոյի` մասնա­գի­տական որակավորման բարձրացման դասընթացներին, որոնք նվիրված էին սննդագիտության հիմունքներին, ինչպես նաև մարդկանց առողջարար սննդակարգում ֆունցիոնալ սննդամթերքի դերին և նշանակությանը: Այցի ընթացքում պրոֆեսորի հետ քննարկվել են նաև 2018 թվականի սեպտեմբերին Իտալիայի Հռոմ քաղա­քում կայանալիք գիտաժողովին առողջական ռիսկերի գնահատման վերաբերյալ համատեղ աշխատանքով ներկայանալու հետ կապված հարցերը:
ՀՀ վերադառնալուց օրեր անց Մ. Բեգլարյանն Իտալիայի Տուշայի համալսարան կատարած այցի, իրականացրած աշխատանքների և պայմանավորվա­ծությունների վերաբերյալ ելույթ է ունեցել ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտխորհրդի և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի ընդլայնված նիստում` կիսվելով ձեռքբերած փորձով ու տպավորություններով: