Գլխավոր էջ





Էրազմուս+ կոնտակտային սեմինար Արևելյան գործընկերության երկրների համար

Դեկտեմբերի 6, 2016

Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ 2016 թ. նոյեմբերի 28-29-ը Կիևում (Ուկրաինա) տեղի ունենացավ Էրազմուս+ կոնտակտային սեմինար Արևելյան գործընկերության երկրների համար` Էրազմուս+ ծրագրի եվրոպական երկրների բուհերի հետ համագործակցությունը խորացնելու նպատակով: Արևելյան գործընկերության վեց երկրների բուհերի ներկայացուցիչները (Հայաստան, Ադրբեջան,  Բելառուս, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա) հանդիպեցին 30 եվրոպական երկրների բուհերի ներկայացուցիչներին՝ բանակցելու, ձեռք բերելու պայմանավորվածություններ և համատեղ դիմելու Էրազմուս+ ծրագրի 2017 թ. առաջարկների մրցույթին՝ կարողությունների զարգացման և միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերով:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն ներկայացնում էր արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը, որ երկօրյա կոնտակտային սեմինարի ընթացքում համագործակցության պայմանավորվածություններ ձեռք բերեց մի շարք եվրոպական համալսարանների հետ:
Կոնտակտային սեմինարի արդյունքում՝ ստացված փորձը, գիտելիքը և կոնտակտային տվյալները փոխանցելու նպատակով, վերապատրաստում կանցկացվի ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ համապատասխան ամբիոնների վարիչների և միջազգայնացման գծով պատասխանատուների հետ: