Գլխավոր էջ





Կրթություն և կարիերա EXPO 2015

Ապրիլի 25, 2015

Ապրիլի 21-23-ը Երևանում՝ «Yerervan EXPO» նոր բացված ցուցասրահում տեղի ունեցավ հերթական` տասնհինգերորդ միջազգային մասնագիտացված «Կրթություն և կարիերա EXPO 2015» ցուցահանդեսը, որին մասնակցում էր 79 կրթական կազմակերպություն։

Այս տարի նույնպես Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնը մասնակցեց «Կրթություն և կարիերա EXPO 2015» 15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին` ներկայացնելով իր մագիստրոսական ծրագրերը՝ 25 տարբեր բաժիններում և նոր հեռավար կրթական ծրագիրը:
Այցելուների մեծ հետաքրքրությունը ևս մեկ անգամ փաստեց, որ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնը մեծ առաքելություն ունի իրականացնելու հասարակության կրթական և գիտական կյանքում: