Գլխավոր էջ





26 Հոկ

Հայտարարություն

Հոկտեմբերի 26, 2017

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Բնապահպանության և բնօգտագործման» և «Գործարար վարչարարություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները կարող են 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակը սովորել Իտալիայի Տուշայի համալսարանում:

Մասնակցության համար անհրաժեշտ է՝

  • Լինել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Բնապահպանության և բնօգտագործման» և «Գործարար վարչարարություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանող /առկա/,
  • Տիրապետել անգլերեն լեզվին՝ Լեզուների Եվրոպական շրջանակի B2 մակարդակին համապատասխան,
  • Իտալերեն լեզվի իմացությունը դիտարկվում է որպես առավելություն:

Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. նոյեմբերի 6-ը ներառյալ՝ dpipoyan@yahoo.com և arusyak.harutyunyan@isec.am էլեկտրոնային հասցեներին ուղարկել հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/ ՝

  • Մոտիվացիոն նամակ անգլերեն լեզվով, թե ինչու եք ցանկանում ուսանել Տուշայի համալսարանում,
  • ինքնակենսագրություն անգլերեն լեզվով (Europass ձևաչափ),
  • Անգլերեն լեզվի հավաստագիր*,
  • անձնագրի պատճե:


Ուսուցման լեզուներն են՝ իտալերեն և անգլերեն:

Փաստաթղթային փուլն հաղթահարած մասնակիցների հետ կանցկացվի բանավոր հարցազրույց:

*Անգլերեն լեզվի հավաստագիր չունենալու դեպքում հարցազրույցն անցկացվելու է անգլերեն լեզվով:

Գնահատման չափանիշներն են՝

  • Բակալավրի ՄՈԳ
  • Միջանկյալ քննությունների արդյունքներ
  • Լեզվի իմացություն


Ուսանողին կտրամադրվի ամսական 850 եվրո կրթաթոշակ և 360 եվրո գումար` ճանապարհածախսը հոգալու համար:

Տուշայի համալսարանի վեբկայքը՝ http://www.unitus.it/

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98: