Գլխավոր էջ





28 Սեպ

Մեկնարկային սեմինարի հրավեր

Սեպտեմբերի 28, 2016

Հարգելի՛ գործընկերներ,

Էրազմուս+ կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն Տուշայի համալսարանի հետ (Իտալիա) համագործակցելու նպատակով շահել է շարժունության ծրագիր՝ Erasmus+ KA107: ԳԿՄԿ-ն և Տուշայի համալսարանը մի շարք ոլորտներում համագործակցության պայմանագիր են կնքել:

Ս/թ հոկտեմբերի 3-ի տեղի է ունենալու ծրագրի մեկնարկային սեմինարը, որտեղ Ծրագրի համակարգող Նիկոլո Մերենդինոն, Կենսաբանական և ագրարային սննդի և անտառային համակարգերի նորարարության ֆակուլտետի պրոֆեսոր և Ծրագրի պատասխանատու Անջելա Ֆաթորեթթին ներկայացնելու են Տուշայի համալսարանը, Erasmus+ KA107 ծրագիրը և կրթական հնարավորությունները:

Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու այս սեմինարին:

Կից՝ տես օրակարգը :