Գլխավոր էջ





20 Նմբ

Մրցույթ

Նոյեմբերի 20, 2015

Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման:
Մրցույթն անցկացվում է ներբուհական և միջբուհական (հանրապետական) փուլերով մագիստրոսի կրթական ծրագրով` ըստ հետևյալ ոլորտների`

  • բնագիտական (այդ թվում` մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ ՏՀՏ)
  • բժշկություն
  • հումանիտար գիտություններ
  • հասարակագիտություն
  • ճարտարագիտություն (այդ թվում` ճարտարապետական/գյուղատնտեսական)
  • մշակույթ – սպորտ.
  • հայագիտություն:

Մրցույթին կարող են մասնակցել մագիստրոսի կրթական ծրագրով` առաջին կիսամյակ ավարտած Հայաստանի Հանրապետության պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները, որոնք, ըստ նշված ոլորտների, համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշման N 2 հավելվածում նշված չափանիշներին:
Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  • մասնակցության հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշման N 2 հավելվածի.
  • ըստ չափանիշների` հավաքած միավորները.
  • քաղվածք ամբիոնի նիստի արձանագրությունից.
  • ստուգման գրքույկի պատճեն, առաջադիմության թերթիկ.
  • բնութագիր.
  • դեկանի և փոխտնօրենի ստորագրությամբ հրապարակումների ցուցակ կամ ստեղծագործական, սպորտային մրցույթների, օլիմպիադաների մասնակցությունը հավաստող փաստաթղթեր:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 28-ն է:

ՀՀ ԳԱԱ 
ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ