Գլխավոր էջ





1 Փտր

Հայտարարություն

Փետրվարի 1, 2016

2016-2017 ուսումնական տարվա ասպիրանտուրայի հավանական դիմորդ-շրջանավարտների համար /ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի մագիստրանտներ/ կազմակերպվում են անվճար նախապատրաստական դասընթացներ և քննություններ «Օտար լեզու» /անգլերեն, գերմաներեն կամ ֆրանսերեն/ և «Համակարգչից օգտվելու հմտություններ» առարկաներից: Մասնակցության համար անհրաժեշտ է ցուցակագրվել Կենտրոնի ուսումնական մասում մինչև ս/թ փետրվարի 4-ը ներառյալ: Դիմորդները համապատասխան խմբերում ընդգրկվելու համար Հայաստանի Ամերիկյան համալսարանում կմասնակցեն թեստավորման ս/թ փետրվարի 9-ին ժամը 16:30-ին: Դիմորդները Հայաստանի Ամերիկյան համալսարան ներկայանան անձնագրով: