Գլխավոր էջ





12 Մար

Հայտարարություն

Մարտի 12, 2018

Հարգելի գործընկերներ,

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը 2018 թ. նոյեմբերի 14-ին կազմակերպում է «Հումանիտար և հասարակական գիտությունները ակադեմիական համակարգում» թեմայով գիտաժողով' նվիրված ՀՀ ԳԱԱ 75-ամյակին: Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2018 թ. օգոստոսի 25-ը զեկուցուման ամբողջական տեքստը ուղարկել ajijyan@mail.ru էլ. հասցեով:
Զեկուցումներին ներկայացվող պահանջներ են. ծավալը 10-12 էջ,համակարգը Microsoft Word 1997-2003, տառատեսակ Sylfaen, տառաչափը' 12, տողերի միջև հեռավորությունը' 1,5, հղումները տողատակով, ռեզյումեները անգլերեն, ռուսերեն լեզուներով, մինչև 60 բառ, բանալի բառերը (6-8), հեղինակի Ա.Ա.Հ., աշխատանքի վայր, պաշտոն, գիտական կոչում:
Զեկուցումների տեքստերը կհրատարակվեն:
Գիտաժողովի կազմկոմիտե