Գլխավոր էջ





4 Մար

Հայտարարություն

Մարտի 4, 2016

Էրասմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները կարող են 2016-2017 ուստարվա առաջին կիսամյակը սովորել Ֆրանսիայի Փոլ Սաբատիեի (Տուլուզ 3) համալսարանում:

Մասնակցության համար անհրաժեշտ է՝

  •  Լինել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտության առաջին կուրսի ուսանող
  • Տիրապետել անգլերեն լեզվին՝ Լեզուների եվրոպական շրջանակի B2 մակարդակին համապատասխան 

Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մարտի 25-ը ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • մոտիվացիոն նամակ անգլերեն լեզվով, թե ինչու եք ցանկանում ուսանել Ֆրանսիայի Փոլ Սաբատիեի (Տուլուզ 3) համալսարանում,
  • ինքնակենսագրություն անգլերեն լեզվով.
  • անձնագրի պատճեն,

 Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ՝  ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» ամբիոն (Պարույր Սևակի 1):
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ +37410560498: