Գլխավոր էջ





8 Հլս

Հայտարարություն

Հուլիսի 8, 2016

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում անհատ խորհրդատուների ընտրության մրցույթ:

Ծրագրի անվանումը. 
«Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» դրամաշնորհային ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր)

Ծրագրի հիմնական նպատակը.
 «Բիզնեսի կառավարում» («Գործարար վարչարարություն (կառավարում)») մագիստրոսական կրթական ծրագրի կազմակերպում հեռավար ձևաչափով: Ծրագրի ավարտին մասնակիցներին կտրվեն ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի համատեղ դիպլոմներ:

ՀՀ
 պետական կառավարման ակադեմիան հայտարարում է մրցույթ անհատ խորհրդատուների ընտրության համար

1.Համատեղ դիպլոմների շնորհման կարգի մշակման գծով խորհրդատու

2.Հեռավար (դիստանցիոն) ուսուցմամբ կրթական ծրագրերի իրականացման ժամանակ տեղեկատվական բազայի (ռեսուրսների) օգտագործման կարգի մշակման գծով խորհրդատու

3.Հեռավար ուսուցման ուսումնական գործընթացի կազմակերպման գծով խորհրդատու

4.Հեռավար ուսուցման հարթակի թարգմանության գծով խորհրդատու

5.Ծրագրի իրականացման տեխնիկական սպասարկման գծով խորհրդատու


Անհատ խորհրդատուների ընտրության մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ պետք է ներկայացնեն.

  • ինքնակենսագրական տվյալներ (CV)՝ անուն, ազգանուն, ծննդյան թիվ, կրթություն, մասնագիտություն, մանրամասն աշխատանքային փորձ,
  • պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
  • անձնագրի պատճենը:

Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ (պատճենները համեմատվում են բնօրինակների հետ և ընդունվում, իսկ բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն):
Փաստաթղթերը պետք է ներկայացվեն «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ (ՀՀ, ք. Երևան, Կիևյան 8, 1-ին հարկ) մինչև 2016 թվականի հուլիսի 13-ը՝ ժամը 1600-ն:
Մանրամասների համար զանգահարել 010 22 26 20 հեռախոսահամարով:
Արդյունքների ամփոփումը (ներառյալ՝ հարցազրույցը) տեղի կունենա 2016 թվականի  հուլիսի  13-ին`  ժամը 1600-ին, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 41 լսարանում: