Գլխավոր էջ





19 Սեպ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնում անգլերեն լեզվի դասընթացների մեկնարկի մասին

Սեպտեմբերի 19, 2015

ՀՀ ԳԱԱ  Գիտակրթական միջազգային կենտրոնում անգլերեն լեզվի դասընթացները կսկսվեն ս.թ. հոկտեմբերի 12-ից: Գրանցվելու և թեստավորման համար դիմել մինչև ս.թ. հոկտեմբերի 8-ը: Թեստավորման նպատակն է որոշել դիմորդի անգլերեն լեզվի գիտելիքների մակարդակը՝ համապատասխան խմբեր ձևավորելու համար: Խմբերում նախատեսվում է ընդգրկել 4-6 ուսանող:  
Դասընթացները  կանցկացվեն համակարգչով, բարձրախոսներով, տեսապրոյեկտորով (OHP) և ինտերնետ կապով հագեցված լսարանում:
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական  միջազգային կենտրոնում  ստեղծված են անգլերեն լեզուն ուսուցանելու և անգլիական մշակույթը փոխանցելու համապատասխան պայմաններ. դասընթացները կանցկացվեն միայն անգլերեն լեզվով, տեսանյութերի և  ձայնագրությունների միջոցով կապահովվի լեզվակիրների կենդանի խոսքը:
Դասընթացները կվարեն փորձառու և բանիմաց մասնագետներ, որոնք անգլերեն լեզվի դասավանդման բնագավառում ունեն Քեմբրիջի CELTA (Certificate in English Language Teaching to Adults) և Ամերիկյան համալսարանների MA TEFL (Master Degree in Teaching English as a Foreign Language) միջազգային որակավորումներ:
Դասընթացները կանցկացվեն Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների հրատարակչությունների մասնագիտական գրքերով, ինչպես նաև լրացուցիչ ինտերակտիվ  ուսուցողական նյութերով, որոնք հավասարապես զարգացնում են լեզվական բազային հմտությունները՝ խոսելու, լսելու, գրելու և կարդալու:
Ուսուցման համար նախատեսված գրքերը կարող եք ձեռք բերել «Գրափունջ Օքսֆորդ» խանութից (հասցե՝ Կասյան 12 86), որտեղ կենտրոնի ուսանողների համար կգործեն ճկուն զեղչեր, կամ ուսուցանվող նյութերը կտրամադրվեն պաճենահանման համար:
Դասընթացները կազմակերպվում են շաբաթական 2 անգամ՝ 2 ժամ տևողությամբ, իսկ մասնագիտական անգլերենի կամ TOEFL IBT, IELTS միջազգային ստանդարտացված թեստերի համար՝ շաբաթական 3 անգամ՝ 1,5 ժամ տևողությամբ: Ընդհանուր անգլերենի յուրաքանչյուր մակարդակի դասընթացի  տևողությունը 3 ամիս է:
Դասընթացը բարեհաջող ավարտելու դեպքում կտրվի վկայական:
Դասընթացների  գնացուցակին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված աղյուսակում:

Անգլերեն լեզվի դասընթացների գնացուցակ

Ընդհանուր անգլերեն

բոլոր մակարդակների համար

խմբակային

անհատական

25,000 ՀՀ դրամ

30,000 ՀՀ դրամ

Միջազգային

ստանդարտացված թեստեր TOEFL IBT/IELTS

խմբակային

անհատական

40,000 ՀՀ դրամ

45,000 ՀՀ դրամ

Մասնագիտական անգլերեն

(Գործարար անգլերեն/Իրավաբանական անգլերեն)

Business English/ Legal English

խմբակային

անհատական

30,000 ՀՀ դրամ

35,000 ՀՀ դրամ

Խոսակցական անգլերեն

 (միջին և բարձր մակարդակ)

Խմբակային/անհատական՝ 30,000 ՀՀ դրամ

     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 





ՀՀ ԳԱԱ աշխատակիցների համար գործում են  զեղչեր ընդհանուր անգլերենի (խմբակային՝ 23,000 ՀՀ դրամ, անհատական՝ 27,000 ՀՀ դրամ) և խոսակցական անգլերենի դասընթացների համար (խմբակային և անհատական՝ 27,000 ՀՀ դրամ):
Գրանցվելու, ինչպես նաև դասընթացներին առնչվող հարցերի համար դիմել Արուսյակ Հարությունյանին և Էլլա Պապիկյանին ՝ (010) 560498  հեռախոսահամարով   կամ info@isec.am էլ. փոստով կամ  ներկայանալ հետևյալ հասցեով՝ Մարշալ Բաղրամյան 24դ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, 7-րդ հարկ, 707 սենյակ: